Սայմոն Բոֆոյ
Սայմոն Բոֆոյ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 26, 1966 (57 տարեկան) |
Ծննդավայր | Քիթլի, Բրադֆորդ, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Սուրբ Պետրոսի քոլեջ, Բորնմութի արվեստի համալսարան, Sedbergh School? և Ermysted's Grammar School? |
Մասնագիտություն | սցենարիստ և կինոռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ամերիկա Ուեսթի գրողների գիլդիա |
Սայմոն Բոֆոյ (անգլ.՝ Simon Beaufoy, դեկտեմբերի 26, 1966, Քիթլի, Բրադֆորդ, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն)[2], բրիտանացի սցենարիստ[3]։ Ծնվել է Քիտլիում, սովորել է Քրոս Հիլզի Մալսիս դպրոցում, Էրմիսթեդի գիմնազիայում և Սեդբերգի դպրոցում։ 1997 թվականին նա «Տղամարդկային մերկապար» ֆիլմի համար առաջադրվել է «Օսկարի» «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում։ 2009 թվականին նա ստացել է «Օսկար» մրցանակ «Միլիոնատերը ետնախորշից» ֆիլմի համար «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում, ինչպես նաև արժանացել է «Ոսկե գլոբուս» և «BAFTA» մրցանակների[4]։
Որոշ ժամանակ առաջ Բոֆոյն ավարտել է Սթիվեն Հոլի «Սոված շնաձկան օրագրերը», Պոլ Տորդեի «Որսում եմ սաղմոն Եմենում» ֆիլմերի ադապտացիաները[5] և «Տղամարդկային մերկապարի» նոր ադապտացիան պիեսի տեսքով[6]։
2014 թվականի մարտին Spanner Films-ը հայտարարել է, որ Բոֆոյը լինելու է «Գաղտնիները» հեռուստատեսային նոր դրամայի սցենարիստը, որը ակտիվիստներին լրտեսոս գաղտնի ոստիկանների մասին է և կանանց, որոնք առանց իմանալու երկար ժամանակ կապ են ունեցել և անգամ երեխաներ լրտեսների հետ[7]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տղամարդկային մերկապար / The Full Monty (1997)
- Անգլիացի սափրիչ / Blow Dry (2001)
- Միսս Փեթրիգրյուն ապրում է այս օրով / Miss Pettigrew Lives for a Day (2008)
- Միլիոնատերը ետնախորշից / Slumdog Millionaire (2008) («Ոսկե գլոբուս» լավագույն սցենարի համար, «Օսկար» լավագույն ադապտացված սցենարի համար և «BAFTA» լավագույն ադապտացված սցենարի համար)
- 127 ժամ / 127 Hours (2010)
- Իմ երազանքների ձուկը / Salmon Fishing in the Yemen (2011)
- Քաղցած խաղեր։ Եվ բռնկվում է կրակը / The Hunger Games: Catching Fire (2013)
- Էվերեստ / Everest (2015)[8]
- Սեռերի պայքար / Battle of the Sexes (2017)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://web.archive.org/web/20190718184615/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-2009.64.0.html
- ↑ Witherow, John, ed. (2018 թ․ դեկտեմբերի 26). «Birthdays today». The Times. No. 72727. էջ 33. ISSN 0140-0460.
- ↑ McFarlane, Brian. «Beaufoy, Simon». Encyclopedia of British Film. BFI Screenonline. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ The New York Times
- ↑ «Telegraph.co.uk». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ The Full Monty on stage: the boys are back in town The Guardian, 10 February 2013. Retrieved 12 February 2013.
- ↑ «Spanner Films press release». 2014 թ․ մարտի 7. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 13-ին.
- ↑ «'Everest' Release Date Pushed Back Seven Months». hollywoodreporter.com. Hollywood Reporter. 2014 թ․ մարտի 21. Վերցված է 2014 թ․ մարտի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Դեկտեմբերի 26 ծնունդներ
- 1966 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Բրիտանացի ռեժիսորներ
- Օսկարակիրներ
- 20-րդ դարի բրիտանացի գրողներ
- Բրիտանացի պրոդյուսերներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ լավագույն սցենարի համար
- Բրիտանացի սցենարիստներ
- Բրիտանացի կինոռեժիսորներ